27/12/2018

«Քարոզչական դիվերսիաները» ադրբեջանական սադրանքների բաղկացուցիչն են․ Տիգրան Աբրահամյան

Banak.info-ի խմբգրությունը պարզելու համար ներկայիս տիրող իրավիճակը սահմանին կապ է հաստատել Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ,ով վերջինս բավականին երկար լռությունից հետո, երեկ հարցազրույց է տվել, նշելով, որ «բախման ռիսկերը քիչ չեն», ինչից ժամեր անց ՊԲ-ն հայտնեց առաջնագծում հակառակորդի սադրանքների մասին: Այս և առաջնագծի օպերատիվ իրավիճակի մասին այսպես մեկնաբանեց նախագահի խորհրդականը
-Ադրբեջանի պահվածքը «ձեռք բերված պայմանավորվածության» շղարշի ներքո սկսել է ագրեսիվ բնույթ կրել, որը դրսևորվում է ինչպես հայկական դիրքերի ուղղությամբ, որոշակի պարբերականությամբ արձակված կրակոցներով, այնպես էլ ինժիներական աշխատանքների այնպիսի բնույթով, որը եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ հետո կարող է Ադրբեջանին տակտիկական առումով առավելություն ապահովել: Իհարկե մենք չենք կարող շռայլություն ցուցաբերել ու անտարբեր լինել նման զարգացումների մասով և ընթացքում ըստ անհրաժեշտության կանխարգելիչ քայլեր կձեռնարկենք:
Ունեինք տեղեկություններ, որ հակառակորդի դիպուկահարները բավականին ակտիվ են եղել հյուսիս արևելյան-հյուսիսարևելյան ուղղությամբ, այս նույնպես պարզեցինք, թե որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը, և հրադադարը ինչ զինատեսակներից են առավել շատ խախտվել: Պարոն Աբրահամյանի խոսքով հակառակորդի ակտիվությունը տարբեր ուղղություններում դրսևորումներ է ունենում: Միշտ չէ, որ դրանք կանոնավոր բնույթ են կրում, և այնպես էլ չի, որ ինտենսիվ աճ ունենք: Մյուս կողմից, իրավիճակն առաջնագծում շատ կարճ ժամանակում կարող է փոփոխության ենթարկվել, այնպես որ շատ դետալային պատասխանը մեր այս հարցին կարող է սուբյեկտիվ բնույթ կրել:
Պարոն Աբրաամյանին հարցրինք Ադրբեջանի այսօրվա տարածած հայտարարության մասինըստ որի մեր կողմից արձակած կրակոցից Ադրբեջանում քաղաքացիական անձ է խոցվել:
- «Քարոզչական դիվերսիաները» ադրբեջանական սադրանքների կարևոր բաղադրիչն են. այս երկու օրերին տեղի ունեցածն այլ կերպ չեմ կարող անվանել: Քաղաքացիական անձ թիրախավորելը մեր ոճը չի, չի էլ եղել, այլ բան է, որ ադրբեջանցիները փորձում են զոհի կերպարանք ընդունել:


Գոհար Աթաբեկյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`