05/12/2018

Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ ՀՀ ԶՈՒ օդաչուների մահվան մասին.Բակո Սահակյան



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին:
Հեռագրում ասված է.
<<Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին:
Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ:
Հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում տոկունություն ու ոգու կորով>>:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`