01/12/2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլոր կազմակերպություններին,  զերծ մնալ ՀՀ ՊՆ և ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից և հայտարարում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում ՀՀ զինված ուժերի զինանշանիտարբերանշանների կամ դրանց շփոթության աստիճանի նմանությամբ պատկերներիայդ թվում՝ գունային առումներովառանց համապատասխան գրավոր թույլտվության օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից՝ անկախ դրանց  գործունեության բնույթից կամ նպատակներիցՆման գործելաոճը հանրային ընկալումներում կարող է առաջացնել տվյալ կազմակերպության գործունեությանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանկամ զինված ուժերի կողմից դրա հավանությունն ստացած լինելու թյուր տպավորություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը  հորդորում է բոլոր կազմակերպություններինանկախ դրանց իրավական-կազմակերպական ձևիցզերծ մնալ ՀՀ ՊՆ և ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից և հայտարարումոր ՀՀ օրենսդրության շրջանակում հետևողական է լինելու ՀՀ զինված ուժերի համբավն ու հեղինակությունը կասկածելի գործունեություն ծավալող անհատներիընկերությունների ու կազմակերպություններիգործողություններից ապահովագրելու հարցում։   

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`