27/12/2018

Երեկ երեկոյան հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից. Արծրուն Հովհաննիսյան


 Վերջին երկու օրերին արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակառակորդը ինտենսիվորեն շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։
Banak.info-ի խմբագրությունը սահմանային իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

- Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է տիրում արցախա-ադրբեջանական սահմանում։ Արդյո՞ք հայկական կողմն ունի կորուստներ։
- Առավել շատ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է երեկ երեկոյան, հայկական կողմը չունի վիրավորներ կամ զոհեր։

- Ի՞նչ զինատեսակներից է հիմնականում հակառակորդը խախտում հրադադարի պահպանման ռեժիմը։
- Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից, օգտագործվել են նաև դիպուկահարներ։

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ չնայած արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությանը,հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ որոշ ուղղություններում իրականացնելով ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ։ Հայկական կողմը հակառակորդին հորդորել է զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումից։

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`