07/12/2018

Այսօր Հայկ Քալանթարյանի տարեդարձն է


Գյումրի 07.12.2018թվ.Banak.info
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Հայկը կդառնար 20 տարեկան։
Տավուշի մարզի Նավուր գյուղում ծնված Հայկը իր ծննդյան օրն այնքան էլ չէր սիրում, քույրը՝ Հասմիկը, ասում է՝ օրը ասոցացվում է 1988թվ. Սպիտակի երկրաշարժ հետ, իսկ Հայկը միշտ այդ փաստից նեղվում էր, որ իր ծննդյան օրը նման աղետալի բան է տեղի ունեցել։
Հայկը սովորել է Նավուր գյուղի դպրոցում, ավարտել 2016թվ. ,ուսումը շարունակել է Բերդ քաղաքի Պետական քոլեջի մենեջմենթ բաժնում։
2017թվ. բարձր տրամադրությամբ անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հադրութի N զորամասում։ Հայկը մշտապես ցանկացել է ծառայել Արցախում նույնիսկ հարազատներին ասել է, որ անպայման Արցախ է գնալու։

2018թվ. փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
Հայկը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիություն»  մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`