17/12/2018

Այսօր Գոռ Օհանյանի մահվան տարելիցն է

Գյումրի 17.12.2018թվ.Banak.info
2015թվ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը կասեցնելիս, նռնականետով կրակ վարելու արդյունքում վիրավորվել է  ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը, հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել։
Գոռը Արարատի մարզի, Փոքր Վեդի գյուղից էր։ Դպրոցն ավարտելուց հետո 2009-2013թթ. ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո անցել ծառայության Արցախի Մարտակերտի շրջանում որպես ավագ լեյտենանտ, հրաձգային վաշտի հրամանատար:
Ծառայության ընթացքում միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ, հայրենասիրությամբ, իր զինվորների հանդեպ ունեցած հարգանքով ու պատասխանատվության մեծ զգացումով։
Գոռ Վահանի Օհանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով, ինչպես նաև «Զինվոր Հայրենյանց» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`