04/12/2018

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Բորիս Օզմանյանի տարեդարձն է

Գյումրի 04.12.2018թվ.Banak.info
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Բորիս Օզմանյանը կդառնար 22 տարեկան։
Բորիսը ծնունդով Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից էր։ Սովորել է տեղի Գ.Գառնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, ավարտել 2012թվ.-ին։
2015թվ. ձմռանը անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում։
2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների առաջին հարվածներից մեկը Մեխակավանի բարձունքներից մեկի ուղղությամբ էր:
Ապրիլի 1-ի՝  լույս 2-ի գիշերը, հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ կատաղի մարտում հայ զինծառայողները թշնամուն պատճառել են մեծաքանակ կենդանի ուժի կորուստներ:
Առաջին հարվածը ընդունած Ժամկետային զինծառայողներին օգնության են հասել հինգ սպաներ։
Բարձունքի պաշտպանության ժամանակ  մարտնչելիս ընկել են՝ Ալեքսան Առաքելյանը,  Օնիկ Գրիգորյանը,  Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը,  Սուրեն Մելքումյանը,  Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը,  Կարեն Ներսիսյանը,   Ժորա Եսայանը,  Բորիս Օզմանյանը,  Ադամ Սահակյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը։
Բորիս Ռաֆիկի Օզմանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայունթյուն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`