20/12/2018

Անթույլատրելի է բանակից գողանալը. ԱԱԾ տնօրեն./Տեսանյութ/

News.am կայքը գրում է.

Բացահայտվել են մի շարք կոռուպցիոն սխեմաներ, հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել…

2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին եւ Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նշելով, որ հակառակորդի հատուկ ծառայությունները չեն նիրհում, Վանեցյանը շեշտեց հայկական հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը:  

Խոսելով բանակում կոռուպցիայի մասին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ բացահայտվել են մի շարք կոռուպցիոն սխեմաներ, հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի: «Անթույլատրելի է բանակից գողանալը, եւ ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել եւ կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ: Այս գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք եւ տասնյակ հազարի հասնող փամփուշտ:

Շարունակվում է պայքարը ծայրահեղականության, ահաբեկչության, կիբեռհանցագործությունների դեմ: Ընթացիկ տարվա 11 ամսում համապատասխան ստորաբաժանումները հետ են մղել Հայաստանի պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հարձակումներ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`