05/11/2018

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են փորձնական ծրագրի արդյունքները


Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվող զինվորների մասնագիտական կողմնորոշմանը և հետագա աշխատանքային գործունեությունը պլանավորելուն միտված փորձնական ծրագիրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող փորձնական ծրագրի նպատակն է օժանդակել զինվորներին՝ հետծառայողական ժամանակաշրջանում անձնային որակներին և նախասիրություններին համապատասխան աշխատատեղեր գտնելու գործում:
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում, կարևորելով զորացրվող զինծառայողների հետագա աշխատանքային զբաղվածության և սոցիալական ապահովման հարցը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ուղենշել է ծրագրի հայեցակարգի մշակման ու վերջնական հաստատման համար անհրաժեշտ քայլերը։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`