07/11/2018

Ողբերգական ավտովթարից մահացած զինծառայող Հայրապետ Նաիրյանը Երեւանից էր, մի քանի ամսից պետք է զորացրվեր (լուսանկար)

Armtimes.com կայքը գրում է.
Ողբերգական ավտովթարից մահացած շարքային զինծառայող Հայրապետ Նաիրյանը Երեւանից էր՝ Նոր Արեշի բնակիչ:
20-ամյա Զինծառայողը մի քանի ամսից պետք է զորացրվեր:
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`