26/11/2018

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է Հայաստանի ազգային հերոսի ծննդյան 61-րդ տարեդարձը


Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան  ռազմամարզական վարժարան»  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներմոնթեականների  հարազատները:Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել  Հայաստանի ազգային հերոս և Արցախի  հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:
Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։



















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`