07/11/2018

«Մոտակա ժամանակահատվածում բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք». Արշավիր Ղարամյան


2018 թ․-ի նոյեմբերի 5-ին Աղդամի (Ակնայի) շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելով «մուղամի կենտրոնի» բացման արարողությանը, իր ելույթում բարձրագոչ և շատ կարևոր հայտարարություններ է արել՝

1. 2016 թ․-ի ապրիլյան «հաղթանակի» և 2018 թ․-ի նախիջևանյան «փայլուն» ռազմագործողության պատմական հետևանքների մասին,
2. իրենց գործողությունների շնորհիվ ՀՀ-ում իշխանափոխությանը նպաստելու (ինֆորմացիոն պատերազմ, տնտեսական շրջափակում և այլն),
3. հայոց բանակի դուրսբերումը Արցախի Հանրապետության տարածքից (առաջ պահանջում էր, հիմա հույս է հայտնում),
4. «Ղարաբաղի (Արցախի) ազատագրումը» հայտարարում է սուրբ նպատակ (Ադրբեջանն իսլամական պետություն է):

Հաշվի առնելով ներկա փուլում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումները (Մերձավոր Արևելք, Իրան)՝ խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք մոտակա ժամանակահատվածում:

Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն այս մասին գրել է իր facebook-յան էջում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`