08/11/2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը. Նազարբաեւ

News.am կայքը գրում է.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո, հաղորդում է Spuntik-Ղազախստանը:
«Հարցն առաջացել է այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը հետ է կանչվել գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Պատճառները ես չեմ նշի, դա հայկական կողմի գործն է։ Ըստ կանոնադրության՝ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է։ Իհարկե, Հայաստանը ցանկանում է երկարաձգում, սակայն բոլոր անդամ երկրների ղեկավարները նշել են, որ մնում է մեկ տարի, նա նույնիսկ չի հասցնի շրջել երկրներով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար հաջորդ՝ բելառուսական կողմից»,–նշել է Նազարբաեւը։
Ղազախստանի ղեկավարը նշել է, որ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`