08/11/2018

Այսօր Գևորգ Հարությունյանի տարեդարձն է


Գյումրի 08.11.2018թվ.Banak.info
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Գևորգ Հարությունյանը կդառնար 22 տարեկան։
Գևորգը ծնվել ու մեծացել է Երևան քաղաքում։
Սովորել է թիվ 127 դպրոցում և ավարտել 2013թվականին։ Գևորգը խոհարարություն շատ էր սիրում, որը և պատճառ էր դարձել, որ նա ընտրի այդ մասնագիտությունը։
2015թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Ասկերանի N զորամասում, կոչումով կրտսեր սերժանտ էր։
Ծառայությանը բավականին հեշտ էր հարմարվել, շփվող երիտասարդ էր։
2016թվ. օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է Գևորգ Արթուրի Հարությունյանը:
Գևորգը հետմահու պարգևատրվել է ԱՀ և ՀՀ նախագահների կողմից՝ «Արիության համար» մեդալներով, ինչպես նաև պարգևատրվել է ապրիլյան ռազմական գործողություներին ակտիվ մասնակցելու համար։
Գևորգի մահից ամիսներ հետո ընտանիքում լույս աշխարհ է եկել նրա փոքրիկ եղբայրը, ով կրում է մեծ եղբոր Գևորգի անունը։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`