14/09/2018

Ուսումնավարժական հավաքներ ԱՀ ՊԲ-ում

 ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ սեպտեմբերի 13-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ:
 Ուսումնավարժական հավաքների ընթացքում մասնակիցների հետ նախատեսվում են իրականացնել տեսական ու գործնական տարաբնույթ պարապմունքներ, ներդաշնակման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պահեստազորայիններին նախապատրաստել մարտական հերթապահության կրմանն ու հավանական մարտական գործողությունների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`