14/09/2018

«Թիկունքը» պատրաստ է ըստ անհրաժեշտության խնդիր կատարել նաև Ադրբեջանի տարածքում․ Թիկունքի գունդը 26 տարեկան է /տեսանյութ/

   1992 թվականին հիմնադրվեց Թիկունքի գունդը, իսկ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, նշում է ստեղծման 26 ամյակը։ Միջոցառման ժամանակ պատվոգրերով, հուշամեդալներով, զինորական նոր կոչումներով, հուշանվերներով և թանկարժեք նվերներով են պարգևատրվել զորամասի մի շարք զինծառայողներ, սպաներ, սերժանտներ և բանվոր ծառայողներ։ «Թիկունքը պատրաստ է իր խնդիրը կատարել թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության և թե՛, ըստ անհրաժեշտության, Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Ամիրխանյանն իր ելույթի ժամանակ։ Ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, Երևանի № 190, № 184, № 116, № 111, № 90 և Նորապատի դպրոցի աշակերտներն իրենց զինղեկների և ուսուցիչների ուղեկցությամբ։ 
Ֆոտոռեպորտաժը ստորև։
Մանրամասները տեսանյութում։

Լիանա Բրյան և Դավիթ Թորոսյան


































































































































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`