13/09/2018

Պայմանական պատերազմն ավարտվեց․ «Շանթ 2018»

Եռօրյա «Շանթ 2018» զորավարժությունն ամփոփեցին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և ՊՆ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։
Վերջինիս հավաստմամբ զորավարժության ընթացքում բոլոր օպերացիոն ուղղություններում իրավիճակը հանգիստ է եղել, ավելին՝ զորավարժությունից առաջ կար բավական լարված իրավիճակ, իսկ վերջին օրը լարվածություն չնկատվեց։ Այն դեպքում, երբ նույն պայմաններում իրականացվում է ամրաշինական կառույցների հետ  կապված աշխատանքներ են իրականցվում, որը դրանից առաջ եղած ժամանակահատվածում միշտ ինչ-որ բարդությունների է հանդիպում հակառակորդի կողմից։
Այսպիսով զորվարժությունները մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։
Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը:
Մանրամասները տեսանյութում



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`