13/09/2018

Գիշերը միացվել են ձայնային ազդանշաններ․ պարզաբանում է ԱԻՆ-ը

Երեկ երեկոյան Banak.info-ն ահազանգ էր ստացել մի քանի քաղաքացիներից, որ գիշերը Հայաստանի որոշ հատվածներում լսվել են տարբեր տեսակի ձայնային ազդանշաններ։
Այս հարցի հետ կապված, այսօր՝ սեպտեմբերի 13-ին,  Banak.info-ն զրուցեց  ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանի հետ
-Ըստ մեր պայմանական սցենարի, սեպտեմբերի 13-ին, ժամը 1։45-ի սահմաններում, գրանցվել են հակառակորդի օդուժի  մասսայական թռիչքներ՝ տարբեր օդանավակայաններից, և անհրաժեշտ է եղել օդային տագնապ,- ասաց Ասիլյանն ու հավելոց, որ 2։35 րոպեին պայմանական խաղարկվել է կենտրոնական ազդարարման համակարգով և  բջջային օպերատորների պատասխանատվության միջոցով ՀՀ բնակչության ազդարարում։
Մամուլի խոսնակը նշեց, որ ժամը 3-ին՝ 5 վայրկյանով  միացվել են շչակները 3։20-ին միացվել են Երևանում 3, Տավուշում 4  Լոռիում 3 շչակներ։
Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջտարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակիգործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`