10/09/2018

Տիգրան Սիմոնյանն այսօր կդառնար 27 տարեկան

Գյումրի 10.09.2018թվ.Banak.info
Հայրենիքի պաշտպանությունը Տիգրանի համար կյանքից առավել էր, նա ապրում էր ծառայության ամեն օրով, իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցելով իր զինվորներին։
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Տիգրան Սիմոնյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կդառնար 27 տարեկան։
Տիգրանը ծնվել է 1991թվ. Վանաձոր քաղաքում։Սովորել է Վանաձորի Հ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցում։
2008թվ. ավարտելով դպրոցը Տիգրանը ընդունվել է Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ։
Տիգրանի ուսուցչուհին՝ տիկին Նվարդը, պատմում է, որ Տիգրանը փոքրուց զինվորականի կեցվածք ուներ, և իր ընտրած մասնագիտությունը նրան շատ էր սազում, իսկ նա հպարտ էր ,որ կրում էր հայոց բանակի զինվորի համազգեստը։
2012թվ.գերազանց ավարտելով, Տիգրանը ծառայության է անցել Արցախի Մարտակերտի շրջանի Եղնիկներ զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ Ծառայության ընթացքում Տիգրանը բազմիցս պարգևատրվել է, խրախուսվել և արժանացել ավագ լեյտենանտի զինվորական կոչման։
2015թվ. փետրվարի 10-ին ժամը՝ 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում դժբախտ պատահարի արդյունքում մահացել է ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը։
Ծառայության ժամանակ Տիգրանը պարգևատրվել է՝ «Նելսոն Ստեփանյանի», «Բանակի կազմավորման 20-ամյակ» հուշամեդալներով։
Տիգրանը հոգատար ու նվիրված սպա էր, մարդ ով զինվորի կողքին էր ցանկացած դժվարություն հաղթահարելու համար։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`