14/09/2018

Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից Հրայր Բաղդասարյանը այսօր տոնում է իր տարեդարձը

Գյումրի 14.09.2018թվ.Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ապրիլյան ռազմական գործողություններում քաջությամբ ու խիզախությամբ աչքի ընկած Հրայրը տոնում է իր 23-րդ տարեդարձը։
2016թվ. ապրիլի 2-ին Հրայրը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում է եղել, մարտի ընթացքում ծանր բեկորային վիրավորումներ է ստացել, օրեր շարունակ կոմայի մեջ եղել, սակայն ապրիլի 7-ին մայրիկին մեծ նվեր է մատուցել ուժ հավաքել ու բացել աչքերը։
«Ամբողջ գիշերվա ու ցերեկվա ընթացքում պայքարել և դիմագրավել ենք թշնամու մեծ զորքերի դեմ։ Որքան կարողացել ենք, որքան մեր ուժերը ներել են, մենք կռվել ենք և արժանի հակահարված տվել նրանց։ Մեզ ամրացված զենքով ու նռնակներով, ընկերներիս հետ միասին ոչնչացրել ենք թշնամու տասնյակ զինվորների», -Armenpress.am կայքին տված հարցազրույցում պատմել է Հրայրը։
Նշենք նաև, որ Հրայրը ծառայել է հետախուզական ստորաբաժանումում, զոհված Մերուժան Ստեփանյանի դասակի կազմում։
Գործողությունների ընթացքում Հրայրը կորցրել է հրամանատար Մերուժան Ստեփանյանին, ծառայակիցներ՝ Աղասի Ասատրյանին, Վիկտոր Յուզիխովիչին և Ռաֆիկ Հակոբյանին։
«Չեմ կարող բացատրել զգացողություններս այդ պահերին՝ միաժամանակ շատ տարբեր զգացումներ ու մտածմունքներ են լինում։ Մի բան հաստատ գիտեմ՝ ինձ իմ խաչն է օգնել և ուժ տվել»։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը շնորհավորում է Հրայրին, մաղթելով առողջություն։

Ալվինա Հարությունյան

Նյութում օգտագործվել են՝ Armenpress.am կայքի տվյալները։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`