19/08/2018

Հայրենիքի կանչն ավելի զորեղ էր.Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանի տարեդարձն է


Գյումրի 19.08.2018թվ. Banak.info
Այսօր՝ օգոստոսի 19-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Գևորգ Վարդանյանը  կդառնար 22 տարեկան։
Գևորգը ծնվել է 1996թվ. Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Երբ Գևորգը 6 տարեկան է եղել ընտանիքը մեկնել է ՌԴ մշտական բնակության։
18 տարեկանում նա կայացրել է իր կյանքի ճակատագրական քայլերից մեկը՝ ինքնակամ վերադարձել է Հայաստան ծառայության մեկնելու նպատակով։
2014թվ. անցել է ծառայության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։
Ծառայության ընթացքում Գևորգը բազմաթիվ դժվարություններ է ունեցել կապված մայրենի լեզվի հետ, բայց իր պարտաճանաչության ու ձգտման շնորհիվ հաղթահարել է, սովորել ներքին կանոնադրությունն ու լիարժեք իրականացրել իր ծառայությունը։
2015թվ. Գևորգն առաջին անգամ առճակատվել էր թշնամու հետ, անտեսելով գնդակոծությունը դուրս էր բերել վիրավոր ընկերոջը։
2016 ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը թշնամին լայնամասշտաբ մարտական գործողություններ էր սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ և մեծաքանակ կենդանի ուժ։
Հարվածներից ուժգինը Թալիշի ուղղությամբ էր, թշնամու հրադադարի խախտման ու ագրեսիային ի պատասխան ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների։
Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ զոհվել են՝ դասակի հրամանատար Հրաչ Գալստյանն ու Գևորգ Վարդանյանը։
Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», ՀՀ Նախագահի կողմից «Արիության» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

 Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`