30/08/2018

Ադրբեջանում տանկային ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են արել

Razm.info կայքը գրում է.
Ադրբեջանի տանկային
 ստորաբաժանումների
օգոստոսի 29-ի վարժանքներից
Օգոստոսի 29-ին 2018թ․ մարտական պատրաստության ծրագրի համաձայն Ադրբեջանի զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, այդ թվում՝ առաջնագծին մոտ տեղակայված տանկային ստորաբաժանումները անցկացրել են մարտական պատրաստության ինտենսիվ պարապմունքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։
Աղբյուրը հայտնում է, որ տանկիստները տեսական մասից հետո իրականացրել են տեխնիկական, կրակային պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև մշակել են հատուկ տեղանքներում մարտական մեքենաներ վարելու գործնական հմտությունները։
Վարժանքների ընթացքում տանկիստները մարտական կրակ են վարել՝ թիրախավորելով պայմանական հակառակորդին։

Ադրբեջանի տանկային ստորաբաժանումների օգոստոսի 29-ի վարժանքներից


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`