05/08/2018

1 թիրախ` 1 փամփուշտ․ ռազմական լրագրողները անցել են կրակային պատրաստություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ կողմից կազմակերպված «Ռազմական լրագրություն» դասընթացի մասնակիցները հուլիսի 31-ին անցել են կրակային պատրաստության դասընթաց։ Կրակային պատրաստության պարապմունքը անցկացվել է ՀՀ ՊՆ N զորամասի կրակադաշտում՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Կրակային պարապմունքի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել կրակ վարել ԴԴՀ-ից (СВД) և ԿԻ-ից (АК)։ Կրակային իր հմտությունները նաև ցուցադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով բոլոր փամփուշտներով խոցել է բոլոր թիրախները։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`