09/06/2018

Հայկական բանակի մեծահոգությունը, ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես սեփական հաղթանակ

Մի խումբ ադրբեջանցիներ Հունուտ
գյուղի ստորոտի գերեզմանատանը
Վերջին ժամերի ընթացքում, ակտիվորեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանական կողմը(իմա՝ Նախիջևանի առանձին համազորային բանակը), ազատագրել է 26 տարի հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Հունուտ գյուղը։ Ըստ հաղորդագրության, մի խումբ տեղաբնակներ այցելել են նաև իրենց հարազատների շիրիմներին։ Լուրը նաև մտահոգություններ էր առաջացրել սոցիալական կայքերի հայկական տիրույթում։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊՆ-ն մի քանի անգամ անդրադարձել է քննարկվող թեմային, ամեն դեպքում հարցը ցայսօր մնում է վիճարկելի։
Banak.info-ին բացառիկ և հավաստի տեղեկություններ են հասանելի դարձել վերջին դեպքերի առնչությամբ, ինչից տեղեկանում ենք այն մասին, որ ադրբեջանական կողմը խնդրանքով դիմել է Նախիջևանի ուղղությամբ հայկական զորքերի հրամանատարությանը, խնդրել թույլատրել մի խումբ անձանց այցը գյուղի ստորոտում գտնվող շիրիմներին, խնդրանքին ընդառաջելով հայկական կողմն էլ մեծահոգաբար թույլ է տվել, ամբողջ ընթացքում դիտարկելով և վերահսկելով բոլոր գործողությունները։ Ինչպես բնորոշ է ադրբեջանական կողմին, եղելությունը ներկայացվել է լրատվամիջոցներին, որպես հաջողված ռազմական գործողություններ և փայլուն հաղթանակ, ինչի ակնատեսն ենք եղել նաև ապրիլյան պատերազմում, երբ կեղծ նկարներով, ադրբեջնական կողմը գրավել էր ամբողջ Թալիշը, Ֆիզուլին և այլն։

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`