20/06/2018

Բացառիկ կադրեր ադրբեջանական դիրքերից․ ֆոտոռեպորտաժ

Այսօր, armiya.az Ադրբեջանական կայքը, հրապարակել է ԱՀ ՊՆ տեսանյութը, որը ներկայացնում է Գյուննուտ (Հուննուտ) գյուղի «ազատագրումը» և, իբրև, նրանց դիրքային առավելությունը հայկական կողմի նկատմամաբ։
Սակայն, ինչպես պարզ է դառնում տեսանյութից, հայկական բնակավայրերի նկատմամբ գերակա դիրք զբաղեցնող ադրբեջանական կողմի մարտական դիրքերը տեղակայված են իրականում այլ հատվածում, ոչ թե՝ Գյուննուտ գյուղի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կազմակերպվել էր այց վերոհիշյալ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքեր, որտեղից իրականացրել էինք բացառիկ նկարահանումներ։ Նշված հատվածից հստակորեն դիտարկվում էին թե՛ ադրբեջանական կողմի մարտական դիրքերը, թե՛ այդտեղ տանող ճանապարհը։ Նաև այն դիրքերը, որոնք ըստ ադրբեջանական կողմի, շուրջ 1-15 կմ բարելավել են, իսկ իրականում հայտնվել հայկական երկու դիրքերի ուղիղ կրակի տակ։
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում մեր այցի ընթացքում դիրտարկված և նկարահանված ադրբեջանական մարտական դիրքերի բացառիկ կադրեր։

Նյութը՝ Դավիթ Թորոսյանի և Գոհար Աթաբեկյանի











Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`