12/05/2018

Գոռ Վանիկի Բաբայան

Գյումրի 12.05.2018թվ.Banak.info
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գոռ Բաբայանը ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
6 տարեկանից Գոռը ակտիվորեն տարբեր սպորտաձևերով է զբաղվել, սակայն ավելի շատ ժամանակ տրամադրել է բռնցքամարտին ու կարատեին, որոնց մրցաշարերի ժամանակ էլ բազում հաղթանակներ է ունեցել։
Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ Դպրոցում սովորելու տարիներին Գոռը միշտ աչքի է ընկել իր լավ հատկանիշներով, հատկապես իր մարդ տեսակով, երբեք թույլ չի տվել որ իր ներկայությամբ ինչ-որ մեկը նեղացնի իր դասընկերուհիներին կամ առհասարակ որևէ աղջկա։ Նրա այս հատկնիշները տարիները չէին փոխել, նա նույն էր մնացել, իսկ այդ մարդկային հատկանիշները ավելի ու ավելի էին արմատավորվել նրա մեջ։
8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումնարանում է սովորել ստանալով վարորդի և ավտոփականագործի որակավում։
Գոռի մայրիկը՝ Տիկին Գայանեն, մեզ հետ զրույցում նշում է, որ Գոռը շատ լավ մարդ էր, ընկերասեր, նվիրված, սրտաբաց, հարգված թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից, իսկ ընկերական շրջապատում նա յուրահատուկ էր։
Նա բոլորի համար էր լավը՝ ընտանիքի, հարազատների բոլոր-բոլորի, ովքեր մի պահ նույնիսկ ճանաչել էին Գոռին։
2005թվ. Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։
Մինչ զորակոչվելը Գոռը միշը ասել է, որ ինքը Արցախում է ծառայելու։
2006թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», 
«Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
Ի հիշատակ Գոռի հարազատ դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ բակում՝որտեղ ծնվել ու ապրել է իր կարճ, բայց և իմաստալից կյանքը, մտերիմ ընկերների կողմից հուշաքար է տեղադրվել հավերժացնելու Գոռի ներկայությունը։
Ընտանիքում Գոռի անունը կրում է նրա եղբոր որդին,ով նրա պես աշխույժ ու ճարպիկ է, ով իր ներկայությամբ ամեն պահ արտացոլում է Գոռի կերպարը։
Գոռի զոհվելուց հետո նրա ընկերները, ծառայակիցները հաճախակի են այցելում իրենց ընկերոջ ընտանիքին, քանի որ Գոռը ցանկացած պահի ու ցանկացած դժվարության դեպքում նրանց կողքին էր միշտ...
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան











Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`