10/02/2018

Այսօր Նորայր Գասպարյանի տարեդարձն է

Գյումրի 10.02.2018թ Banak.info
Այսօր՝ փետրվարի 10-ին ապրիլյան ռազմական գործողություններում քաջաբար զոհված Նորայրը կդառնար 22 տարեկան։ Ծնվել է 1996թվ. Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքում:Նորայրի ընտանիքը ապրել է ՌԴ-ում, սակայն նա միշտ մեծ ցանկություն է ունեցել վերադառնալ հայրենիք ու մշտապես բնակվել այստեղ։ 2007թ. ընդունվել է Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» ստուդիան։ Նորայրը մեծ ձեռքբերումներ ուներ պարարվեստում նրա տարերքը պարն էր, իսկ նա պարի աստղը։ 2014թվ. զորակոչվել է բանակ ծառայության անցնելով Արցախում: Նորայրը տանկիստ էր, տանկի անձնակազմի անդամներն էին` Վահե Զաքարյանը և Հայկ Գրիգորյանը: 2016թվ. ապրիլի 2-ին թշնամու կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման արդյունքում հայկական կողմը անցել է պատասխան հարվածի։ Ձեռնարկված մարտական գործողությունների ժամանակ Նորայրը, Հայկը և Վահեն զոհվում են մարտական առաջադրանքը կատարելիս։ Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է՝ «Մարտական ծառայություն» մեդալով և արժանացել է «Պարի վաստակավոր» կոչման։ Զորակոչվելուց հետո Նորայրը շարունակելու էր ուսումն ու իր պարային կարիերան։ Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունըցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`