10/02/2018

Այսօր Տիգրան Սիմոնյանի մահվան տարելիցն է

Գյումրի 10.02.2018 Banak.info
«Հայրենիքի սահմանները պահելը իմ գործն է, ես եմ պատասխանատու» Տիգրան Սիմոնյան։
Տիգրանը ծնվել է 1991թ. Լոռու մարզի՝ Վանաձոր քաղաքում։
Սովորել է Վանաձորի Հ.Թումանյանի անվան 3-րդ դպրոցում։
Տիգրանի ուսուցչուհու բնութագրմամբ Տիգրանը շատ օրինակելի աշակերտ էր, միշտ պարտաճանաչ ու պատրաստակամ էր ցանկացած հարցում, սիրված էր բոլորի կողմից։
Դպրոցը գերազանց ավարտելով նույն տարում ընդունվել էր Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, ուսման ժամանակ աչքի էր ընկել իր առաջադիմությամբ, արժանացել էր բազմաթիվ պատվոգրերի ու գովասանագրերի։
2012թվ.ավարտելով ինստիտուտը ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում։
2015թվ. փետրվարի 10-ին ժամը՝ 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը։
Ծառայության ժամանակ Տիգրանը պարգևատրվել է՝ «Նելսոն Ստեփանյանի», «Բանակի կազմավորման 20-ամյակ» հուշամեդալներով։
Տիգրանը սիրում էր իր հայրենիքը, նվիրված էր միշտ պատրաստ կյանքը նվիրել իր հայրենիքին։
Հանուն հայ զինվորի ՀԿն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`