25/01/2018

«Շնորհակալություն հայ զինվոր» համերգային ծրագիր․ ֆոտոռեպորտաժ

Անդրե Վարդումյան, վիրավորվել է
2016թ․ ապրիլի 3-ին, Մարտակերտում
 Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, հունվարի 24-ին տեղի ունեցավ «Շնորհակալություն հայ զինվոր» խորագիրը կրող բարեգործական համերգ միջոցառումը, որի արդյունքում գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու թ վիրավոր զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի ստեղծման ծրագրին։ Ծրագրին մասնակցում էին մի շարք հայտնի երգիչներ, պատերազմի մասնակիցներ, դեռևս չբացված կենտրոնի կամավոր աշխատակից բժշկական անձնակազմը, քաղաքացիներ։ Ծրագրի ավարտին, նախաձեռնողը՝ Արսեն Գրիգորյանը, ծրագրի թափնցիկությունն ապահովելու համար, բեմից հայտարարեց ծրագրի արդյունքները։ Այսպիսով, հանգանակվեց 2227.300(երկու միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր) դրամ, որում իրենց ներդրումն ունեցան պետական այրեր, բարերարներ, անհատներ և այլք։ Միջոցառման ավարտին, կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր ներկաներին, ծրագրի կայաման գործում իրենց ներդրման համար։ Ձեզ ենք ներկայացնում Իննա Թումանյանի և Նարե Շահինյանի ֆոտոշարքը։

Դավիթ Թորոսյան



























































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`