26/01/2018

Այսօր Արամայիս Ոսկանյանի տարեդարձն է



Գյումրի 26.01.2018թ Banak.info
Այսօր՝ հունվարի 26-ին Արամայիսը կդառնար 22 տարեկան։
Արամայիսը ծնվել է 1996թվ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Ընտանիքում երկար տարիներ սպասված արու զավակն էր, ով իր ծնունդով փոխել էր քույրերի ու ծնողների կյանքը։
Սովորել է Գավառի N9 հիմանական դպրոցում, որից հետո շարունակել է ավագ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի «Ֆինանսներ» բաժինը:
2014թվ. ծառայության է անցել ԱՀ Մարտունիի N պաշտպանական զորամասերից մեկում:
Ծառայության ժամանակ Արամայիսը աչքի է ընկել իր աչալրջությամբ ու զգոնությամբ։
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար»,ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Արամայիսի մայրը՝ Տիկին Անուշը պատմում է, որ տղան երբեք չի ցանկացել խուսափել ծառայությունից, նույնիսկ մտքով չի անցել, որ կարող է չծառայել բանակում, նրա համար մեծ ուրախություն էր ծառայել Արցախում ու հսկել բոլորիս անդորրը։
2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը: 
Ալվինա Հարությունյան




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`