23/01/2018

Այսօր Կարեն Գալստյանի և Արտակ Սարգսյանի մահվան տարելիցն է

Գյումրի 23.01.2018թ Banak.info
2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի, Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյան և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: Լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի` Աչաջուր գյուղից էր: Կարենը սովորել և ավատել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Տավուշի մարզի զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար: Լեյտենանտ Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է` ՀՀ «Արիության համար»մեդալով: Շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը ապրել է Արարատի մարզի` Վեդի քաղաքում: 2014թվ. զորակոչվել է հայոց բանակ,ծառայության անցնելով Տավուշի մարզի զորամասերից մեկում: Շարքային Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`