16/09/2017

Այսօր Արտյոմ Ջանոյանը տոնում է իր տարեդարձը

Գյումրի 16.09.2017 Banak.info
Ապրիլյան պատերազմին քաջությամբ աչքի ընկած Արտյոմ Ջանոյանը այսօր` սեպտեմբերի 16-ին  տոնում է իր  21-րդ տարեդարձը:
Ծնվել է 1996թվ. Լոռու մարզի` Ալավերդի քաղաքում:Արտյոմը  մարզիկ է, զբաղվել է ֆուտբոլով, մի շարք մրցաշարերի մասնակից է:
Դպրոցն ավարտելուց հետո 2014թվ.  զորակոչվել է ծառայության Արցախի (ԼՂՀ)` Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում:
2016թվ. ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումների էին անցել։
Արտյոմ Ջանոյանը  եղել է հյուսիսարևելյան հատվածում. իրականացրել է  մարտական հերթապահություն, որի ընթացքում թշնամու կողմից ձեռնարկված սադրանքները կասեցվել է նրա և զինակիցների կողմից:Արտյոմը մարտական գործողություններին ակտիվ  մասնակցություն է ունեցել, որի ընթացքում իրեն դրսևորել է որպես քաջ ու անվախ մարտիկ, որի արդյունքում ՀՀ Նախագահի հրամանագրով  պարգևատրվել է «Արիության» մեդալով:Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը շնորհավորում է Արտյոմին, մաղթելով նորանոր հաղթանակներ:  

Նյութը պատրաստեց Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում. Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում էնուցում:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`