25/08/2017

Մատաղիսից՝ հանուն հայ զինվորի

Արցախ 25.08.2017 Banak.info
«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական  հասարակական կազմակերպությունը  «Ազգ-բանակ» ծրագրի 2-րդ օրն անցկացրեց էլ ավելի հագեցած գրաֆիկով։ Նրանք եղան ԱՀ ՊԲ N զորամասում, շրջեցին տարածքում ծանոթացան զինվորի առօրյային, իսկ  ՀԿ-ի անդամների կողմից   կազմակերպված միջոցառումն անցավ սպասվածից լավ՝ ռազմահայրենասիրական երգեր, պարեր։ Միջոցառման մեկնարկից քիչ ժամանակ անց զինվորները «ղեկն իրենց ձեռքը վերցրին»։ Մեկը մյուսին հերթ չտալով զինվորները կատարեցին երգեր նվիրված հայրենիքին, մորը ու, իհարկե, սահմանում գտնվող զինվորներին։ Միջոցառման ավարտին Հանուն հայ զինվորի ՀԿ-ն շնորհակալագրեր հանձնեց ծառայության մեջ կարգապահությամբ աչքի ընկած տղաներին, ճաշեց զինվորների հետ նույն սեղանի շուրջ։ Լուսանկարվելուց հետո հրամանատարական կազմի ջերմ վերաբերմունքով ու զինվորների սրտագին  բարևներով շարժվեցին Թալիշ գյուղ։ Եղան վերջերս տեղադրված «Վերածնված Թալիշ» հուշարձանում։ Ճանապարհի կեսը ոտքով անցնելով, հիանալով բնությամբ ու համտեսելով նրա բարիքները հասան  Հոռեկավանք։ Իսկ այս շրջայցի ամբողջ ընթացքում նրանց ուղեկցեց զորամասի հոգեբան մայոր Վանյանը։
Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի և Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։
                                                Նյութը ՝ Լիանա Բրյանի








































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`