26/08/2017

ՄԱՐՏԱԿԵՐՏԻՑ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ


Արցախ 26․08․2017 banak.info
_Պատրա՜ստ, կրա՜կ․․․
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության անդամների 3-րդ օրվա առավոտը սկսվեց մարտական փամփուշտներով կրակային պատրաստությամբ։ Երիտասարդները կրակադաշտում  ծանոթացան անվտանգության կանոններին և առանց ավելորդ խուճապի կատարեցին իրենց առջև դրված վարժությունը։ Աղջիկներն իրենց մարտունակությամբ չզիջեցին տղաների և հրամանատարական կազմին հաճելիորեն զարմացրին։
Կրակային պատրաստության ավարտից անմիջապես հետո ՀԿ-ի անդամները շարժվեցին Արցախի N զորամաս։ Այնտեղ նրանց սպասվում էր ջերմ ընդունելություն և հրաշալի օր։ Սկսեցին սեմինար-պարապմունքով, զինվորներին ծանոթացրին սոցիալական կայքերից օգտվելու անվտանգության կանոններին։ Նոր տեղեկատվությամբ զինված ՀԿ-ի անդամները զինվորների հետ ճաշեցին, զրուցեցին կատակեցին։
Օգտակարը հաճելիի հետ համատեղելով, անցան համերգային մասին։ Զինվորները անմասն չմնացին՝ ներգրավվեցին համերգային ծրագրում իրենց գեղեցիկ կատարումներով և մթնոլորտն էլ ավելի տրամադրող դարձավ։ ՀԿ-ն նույնպես անակակալ ուներ՝ հանձնեցին շնորհակալագիր և խրախուսեցին նման այցերը։ Երգ, պար, դրական էմոցիաներ, մի խոսքով ԼՈԽ ԼԱՎ էր։
Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի և Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։


 Գոհար Աթաբեկյան





























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`