30/08/2017

Մարտակերտի զորամասի ամբողջ ֆոտոշարքը


Երևան,30.08.2017, Banak.info
Սիրելի հայրենակիցնե՛ր, ինչպես արդեն տեղեկացրել ենք բազմիս, Հանուն հայ զինվորի ՀԿ-ն օգոստոսի 23-ից 26-ը Արցախի զորամասերում իրականացրել է քառօրյա«Ազգ-Բանակ» ծրագիրը, որի ընթացքում եղել ենք ինչպես մի շարք զորամասերում, այնպես էլ՝ մարտական դիրքերում։
Ծնողների խնդրանքով՝ կհրապարակվեն բոլոր լուսանկարները, Արցախի ՊԲ-ի Մարտակերտի զորամասից,  որոնք կարող եք դիտել Այստեղ
Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի և Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`