18/08/2017

Մամլո հաղորդագրություն

18082017թ
Մեկնարկել են կազմակերպչական աշխատանքները ուղղված Արցախում կայանալիք «Ազգ-բանակ» ծրագրի իրականացմանը, որի արդյունքում ձեռք են բերվել առաջին բուժօգնության պարագաներ, քաղցրավենիք, սննդամթերք, հիգիենայի պարագաներ, դիտարկման համար անհրաժեշտ սարքեր և այլն։ Կատարվում են այլ անհրաժեշտ գործողություններ, համագործակցելով ՀՀ ՊՆ-ի և ԱՀ ՊԲ-ի հետ, միջոցառումները հավուր պատշաճի իրականացման և իրականացնող անձնակազմի անվտանգության և հարմարավետության ապահովման համար։ Նշենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Ասատրյան գրուպ ՍՊԸ, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի և Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։ Ծրագրի ինֆորմացիոն գործընկերներն են erit.am, khatutik.ru, hartak.am և shamshyan.com banak.info կայքերը։

Ծրագրի նպատակըԾրագրի նպատակը՝ Նպաստել ազգ-բանակ կապի ամրապնդմանն ու Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն իրականացնող զինվորների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով։

«Հանուն հայ զինվորի»ռազմահայրենասիրական ՀԿ
E-mail: info@banak.info
Հեռ.  / +374 95 / 03-53-34
Կայքwww.banak.info
Կազմակերպության ֆեյսբուքյան էջ www.fb.com/hanun.hay.zinvori/  
Տեղեկացրու՛ ընկերներիդ`