24/08/2017

Եղնիկներից՝ հանուն հայ զինվորի


Արցախ 24.08.2017 Banak.info
Օգոստոսի 23-ին Արցախում մեկնարկեց «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական ՀԿ-ի «Ազգ-բանակ» ծրագիրը:
Հասնելով Արցախ, ՀԿ-ի անդամները այցելեցին ԱՀ ՊԲ զորամաս: Զինվորների հետ ճաշելուց հետո, ուսումնասիրեցին զորամասի տարածքը, ծանոթացան զինվորների առօրյային, և եղան զորամասի պահպանության տակ գտնվող դիրքերում, որտեղ զինծառայողները իրականացնում են մարտական հերթապահություն:
Այնտեղ, կիթառի նվագակցությամբ, ՀԿ-ի անդամները և զինծառայողները  երգեցին հայրենասիրական երգեր ու պարեցին։
Երգ ու պարին հաջորդեցին կարգապահ և բարեխիղճ զինծառայողների՝ շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրումը:
Մարտական դիրքերն ուսումնասիրելուց հետո երիտասարդները կրկին վերադարձան զորամաս, որտեղ էլ ընթրեցին ու զորամասին հանձնեցին ծրագրի իրականացման համար ձեռքբերված առաջին բուժօգնության պարագաները, քաղցրավենիքը, սննդամթերքը, հիգիենայի պարագաները, առավել անվտանգ և արդյունավետ դիտարկում կատարելու  համար անհրաժեշտ սարքեր և մարտական խնդիրների կատարման ընթացքը հեշտացնող այլ սարքեր:
Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի և Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։
                                                                  Նյութը՝ Իննա Թումանյանի





























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`