16/06/2017

Եղիշե Արտավազդի Նիկալյան

Գյումրի 16.06.2017 Banak.info
1961թվ. ծնվել է Եղիշե Նիկալյանը Սիսիանի Լծեն գյուղում:
1968-1976թվ. սովորել է Լծեն գյուղի ութնամյա դպրոցում:
1976-1979թվ. սովորել է Երևանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանում` ստանալով ավտոէլեկտրիկի մասնագիտություն:
1978-1981թվ. ծառայել է խորհրդային բանակում: Մի քանի տարի Սիսիանում աշխատելուց հետո բնակություն է հաստատել Լծենում , աշխատել կոլտնտեսությունում որպես վարորդ:
1992թվ. մասնակցել է  Լաչինի մարդասիրական միջանցքի և Զանգելանի 11 գյուղերի ազատագրման մարտական գործողություններին:
Պարգևատրվել է  « Անդրանիկ Օզանյան » ,  « Ազատագրում » ,  « Արաբո » , « Մարտական ծառայություն » , ԼՂՀ  « Մայրական երախտագիտության » ,  « ՀՀ Զինված ուժեր 20 » ,  « Վազգեն Սարգսյան »  և այլ մեդալներով:
2016թվ. ապրիլին Սիսիանի կամավորականների ջոկատի  հետ մեկնել է առաջնագիծ՝ կանգնելու հայ զինվորի կողքին և պահպանելու դեռ 90-ականներին կերտած անկախությունը:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում նրանց ջոկատը ենթարկվել է ռմբակոծության , որի հետևանքով զոհվել է մյուս կամավորականների հետ:
Եղիշե Նիկալյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ « Մարտական ծառայություն »  մեդալով: 
Բարդ ու դժվարին իրավիճակում միշտ կան մարդիկ, ովքեր գիտակցված ու անձնվիրաբար կանգնում են սահմանին կյանքի գնով պահելով ամեն մի թիզ հող:
Հիշեՙնք ու ճանաչեՙնք բոլոր նրանց , ովքեր իրենց կյանքի գնով պահեցին մեր բոլորի խաղաղությունը:
Հավերժ փաՙռք ու խոնարհում քեզ:Դու կաս ու կապրես հավերժ բոլորիս սրտերում:

Նյութի տվյալները վերցված են  Vorotan.am կայքից։
Նյութը պատրաստեց՝ Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`