12/05/2017

Համագործակցություն հանուն հայ զինվորի․ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ-Ն ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄ ՈՒՆԻ

Երբ երկու կողմերի նպատակը նույնն է լինում՝ աջակցել զինվորին և օգնել հնարավորության սահմաններում, այդժամ կողմերի համագործակցումը դառնում է տրամաբանական սկիզբ։
«Բյութի» փրոդաքշնը (Beauty Production Soap Company) հայտնեց պատրաստակամություն և իր 100% բնական արտադրանքով համագործակցություն սկսեց Հանուն Հայ զինվորի ՀԿ-ի հետ։
«Բյութի» փրոդաքշնի հիմնադիր տնօրեն Շանթ Խայալյանը և Հանուն հայ զինվորի ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ստորագրեցին, կնիքեցին հուշագրերը և միմյանց մաղթեցին անխափան գործունեություն։ Հուշագրի նպատակներից մեկն այն է, որ «Բյութի» փրոդաքշնը ՀԿ-ի յուրաքանչյուր զորամաս այցի համար կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ 100%-ոց բնական օճառներ, յուղեր և շամպույններ։ Ինչպես նաև հուշագրում նշվել է, որ կողմերը պետք է պահպանեն ցանկացած գաղտնի առևտրային տեղեկատվություն, և բացահայտում և(կամ) փոխանակում են այն միայն այդ մասին Կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքվելու դեպքում:    

Շանթ Խայալյանը նաև Սիրիահայերի կազմակերպության նախագահն է։ Ի տարբերություն շատերի, պարոն Շանթը երկրին չի մեղադրում ամեն անհաջողություն մեջ և «երկիրը երկիր չի» արտահայտությամբ սահմանափակվում։ Ասում է, որ ամեն մարդ ինքը պետք է ստեղծի իր ապրուստը, պետք է տաս և նաև՝ վերցնես։ Միայն տալով կամ առավել ևս միայն վերցնելով չի ստացվի, բալանսը պետք է պահես։

Մեր նոր բարեկամի աշխատանքնային եռուզեռը սկսվում է առավոտյան ժամը 7-ից և շարունակվում ամբողջ օրը, առանց դադարի, որպես այդպիսին «աջ ձեռք» չունի, բայց ասաց, որ մի աղջիկ կա ում վստահում է և հնարավոր է շուտով կիսի աշխատանքը, ի դեպ աղջիկը հաշմանդամ է։
Պարոն Շանթը հաշմանդամ երեխաների կյանքը հեշտացնելու նպատակով աշխատանքներ է տանում, բարեգործություններ է անում, բայց չի նշվում իր անունը՝ չի սիրում բարձրաձայնել, ասում է անում է իր հոգու հանգստության համար։ Այնուամենայնիվ մի փոքր խոսեցինք նոր ծրագրի մասին, որը դեռ կյանքի է կոչվում։ Ծրագրի նպատակներից է հաշմանդամ երեխաներին ներգրավվել հասարակության մեջ և նրանց ջանքերով համատեղ օգնել։
Իսկ, թե ի՞նչ կասի կամ գուցե ի՞նչ կհորդորի այն ընկերություններին, որոնք դեռևս նման բարի միտումներով համագործակցություններ չունեն, իրենց լուման դեռ չեն ներդրել, այսպես պատասխանեց
—Միանշանակ ինչ-որ բան ասել չեմ կարող, դա պետք է իրենց ներսից գա։ Ուղղակի պետք է հասկանան, որ կյանքը միայն քեզ համար չէ։ Եթե դու շատ լավ ես ապրում, պետք է չմոռանաս, որ կան մարդիկ ովքեր ծայրահեղ վատ վիճակում են, եթե կարող ես օգնել՝ օգնիր, քանիր որ պետք է տաս, որ հետո կարողանաս վերցնել։

Լավ սկիզբն ազդարարված է․․․


Նյութը պատրաստեց Գոհար Աթաբեկյանը


Տեղեկացրու՛ ընկերներիդ`