16/04/2017

Մոր երգը Զինվորին. հուզիչ կատարում Նարե Գևորգյանից

Հայտնի իրողություն է, որ երգերը ունեն մարտի տանող ներքին հզորություն, անգամ պատերազմի ամենադժվարին պահերին: Բացառություն չեն կազմել ոչ հայ-ադրբեջանական պատերազմը 90-ականներին, ոչ էլ 2016թ.-ի ապրիլյան պատերազմը: Ինչպես պատերազմի օրերին ամենաթեժ մարտերին զուգահեռ, այնպես էլ այսօր, գրվում են նորանոր երգեր նվիրված մեր բոլոր մարտիրոսված և ողջ  տղերքին: Այս անգամ էլ նոր երգ է ձոնել Նարե Գևորգյանը, ով  իր կատարմամբ ինչպես հուզել է ամբողջ դահլիճին, այնպես էլ ինքն ամբողջ կատարման ընթացքում արտասվել է: Երգը գրվել է իրական դեպքերի հիման վրա, թե ինչպես կռվի ամենաթեժ պահերին Գոռ Կիրակոսյանը զինվորներին հաց է տանում Մատաղիսից, ու, ցավոք, զոհվում: Նարե Գևորգյանը երգը կատարել է Շանթ Հ/Ը-ի Արենա լայվ հաղորդման շրջանակներում: Ձեզ ենք ներկայացնում, Նարեի ցնցող երգի ցնցող կատարումը:


Պատրաստեց՝ Դավիթ Թորոսյանը
Տեղեկացրու՛ ընկերներիդ`