22/04/2017

Արմեն Հրայրի Մարտիրոսյան

Գյումրի 22.04.2017 Banak.info
Ծնվել է 1996թվ. Գեղարքունիքի մարզի ` Գանձակ գյուղում: Մանկուց աչքի է ընկել իր բարի բնավորությամբ , շրջապատող մարդկանց մեջ նա միշտ ուրախություն էր տարածում:
Սովորել է նույն գյուղի դպրոցում ,  որտեղ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու առաջադիմությամբ: Փոքր տարիքից զբաղվել է Արևելյան մարզաձևերով , դրա հետ մեկտեղ հաճախել է դաշնամուրի պարապմունքների: 2011թվ. երաժշտական ուսումը շարունակել է Գավառի պետական երաժշտական քոլեջի ստեղնաշարային գործիքների բաժնում: Համատեղելով սպարտն ու արվեստը երկու բնագավառներում էլ իրեն լավ կերպով է դրսևորել դա վկայում են մի շարք պատվոգրերն ու մեդալները:
Արմենը շատ աշխատասեր էր , դեռ փոքր տարիքից ծնողներից գաղտնի  աշխատել ու գումար է հավաքել վերջում  ներդրել է տան վերանորոգման համար , նաև մի անգամ մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի , որպեսզի օգնի ընտանիքին:
Արմենը և ընկերը ծառայության մեկնելուց 2 ամիս շուտ ներկայացել են  տեղի զինվորական կոմիսարիատ խնդրել , որ նրանց կամավոր զորակոչեն Արցախի Հանրապետություն Մարտունիի N պաշտպանական զորամաս: Սակայն նրանց մերժում են ու խնդրում սպասել զորակոչի մեկնարկին:
2015թվ. զորակոչվել է Հայոց Բանակ ծառայության անցնելով Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում , այնուհետև տեղափոխել են Թալիշ գյուղ , որտես ավագ հետախույզ-գնդացրորդ: Ծառայությանը հեշտ է ընտելացել ու սիրով նվիրվել բոլորին , մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ է ծառայել:
Հետախույզի բարդ ու դժվարին առաջադրանքները մեծ պատասխանատվությամբ ու ուշադրությամբ  է կատարել ու միշտ լիարժեք կատարել յուրաքանչյուր մարտական առաջադրանք:
2016թվ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Արմենը իրականացրել է Հետախույզի բարդ ու պատասխանատու աշխատանքը , վիրավորվել , սակայն իսկույն վերադարձել է առաջնագիծ , աչքի է ընկել խիզախությամբ ու բոլորին ուժ տվել իր խոսքերով: Շաբաթներ շարունակ եղել մարտական դիրքերում:
Արմենը երկար ժամանակ թշնամու ուշադրության կենտրոնում է եղել և ցավոք 2016թվ. մայիսի 11-ին թշնամու կողմից դիպուկահարի կրակոցից Արմենը զոհվել է:
Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է ` ՀՀ Նախագահի կողմից  « Արիություն » , ԼՂՀ Նախագահի կողմից  « Մարտական ծառայություն » և ՀՀ « Ղարաբաղյան պատերազմի վետերաններ » ՀԿ-ի  « Հայրենիքի պաշտպանության համար » մեդալներով:
Ի պատասխան Հերոսի սխրանքին հարազատ դպրոցում Ռազմագիտության դասասենյակ և փառքի անկյուն է բացվել Հերոսի ներկայությունը Հավերժ ամրապնդելու և սերունդներին դաստիարակելու Արմենի ոգով ու խիզախությամբ:
Հիշե'նք ու ճանաչենք նրանցից յուրաքանչյուրին , ովքեր գիտակցված գնացին դեպի հաղթանակ , կերտեցին ու ամուր կանգնեցին Մայր հողի վրա: Շարունակեցին մեր Պապերի կիսատ թողած գործն ու իրենց պատանի տարիքում մեծ ու նվիրական ներդրումն ունեցան:
Հավերժ փա'ռք ու խոնահում Հերոս Եղբայր։ 
Դու կաս ու կապրես , քո սխրանքն անմահ է , քո անունը մեր սրտերում Հավերժ...

Ալվինա Հարությունյան
                                          
                                                   




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`