09/03/2017

Այսօր Դուշման Վարդանի տարեդարձն է

Մարտի 8-ին ծնվեց հայ ազգի մեծագույն զավակներից մեկը` Վարդան Ստեփանյանը, սակայն օրը գրանցվեց մարտի 9-ինորովհետև այդ օրը ծնունդներից 17-ը աղջիկ էր եղել և միայն մի տղա զավակ կար` Վարդանը։ Որոշեցինոր ծնունդը գրանցեն հաջորդ օրը։ Վարդանի նամակներըշարադրությունները կարդացած կամ գոնե մեկ անգամ լսած մարդը կհասկանա խոսքերս։ Դեռ պատանեկան տարիքից նրա հոգին ալիքվում էր հայոց ցավի ու դավի արանքում։ Նա պետք է դառնար այնինչ տրված էր ի վերուտ` ռազմիկ, մարտիկ, հայի պայքարի մարմնացում։ Ծնունդդ Շնորհավո'ր,Վարդան: Դեռ կենդանության օրոք թշնամու ահ ու սարսափն էիր... Ընդամենը 26 գարուն... <<ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՊՐԵԼ 25 ՏԱՐԻ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ,ՔԱՆ 100 ՏԱՐԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ>>... Պատիվ եմ ունեցել գրկել հերոսածին մայրիկիդ` Զարիկ Մայրիկին ու կարոտս միախառնել նրա ցավի հետ։ Այսօր քո սերունդը ապրում է այն հայրենիքում,որի ազատագրման մեջ մեծ էր նաև քո ավանդը։ Շուշի քաղաքը այսօր ծաղկուն ու զարգացող քաղաք է,Վարդա՛ն... Վեր կաց և նայիր, Շուշին քո հավերժության խորհրդանիշն է։ Զարիկ մայրիկի խոսքերը. -Իմ ազգին ես հայրենասեր, անձնազոհ զավակ եմ պարգևել: Որդիս իր կյանքը զոհաբերեց, որ հայ ժողովուրդն ապրի, որ ազատագրված հողի վրա ծաղիկներ բուսնեն, որ հարսանիքներ լինեն, ու մանուկներ ծնվեն: Թե ազգն ու պետությունը ինչպես կգնահատեն որդուս սխրանքը, դա իրենց գործն է, բայց ես, եթե անգամ մի կտոր հացի կարոտ լինեմ, եթե անգամ փողոցում մնամ, չեմ ցանկանա որդուս կորստի փոխարեն ինչ-որ ուշադրության արժանանամ. ես որդուս տվել եմ, որ ազգս փրկվի ու ապրի, և ոչ թե իմ կյանքը բարելավվի: Կարճ էր Վարդանի ապրած կյանքը, սակայն հասցրածն ու արածը շա՜տ-շա՜տ էր և նաև` շարունակական: Նրա գործն այսօր էլ պետք է շարունակվի, այսօր էլ պիտի Վարդանի ոգով սերունդներ դաստիարակվեն: Որդուս նպատակը հայ ազգի բարեկեցությունն էր: Վարդանի երազանքն էր, որ Շուշին դառնար համայն հայության մայրաքաղաքը: Հայրենյաց մի բուռ հողը նրա համար թանկ էր անգամ մորից. ‹‹Անգամ քո մահը չի կարող ինձ ետ պահել այս պայքարից, մամա՛ ջան…››,- ասաց որդիս ռազմի դաշտ մեկնելուց առաջ: Շուշիի ազատագրման օրը, երբ մարտիկներն իրենց հաղթանակն էին տոնում, Վարդանը վերցնում է մի շիշ շամպայն, մտնում գերեզմանոց, խոնարհվում ու կաթիլ-կաթիլ շամպայն է կաթեցնում շիրիմներին ու գոչում. ‹‹Մե՛ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք››: 



Հեղինակ՝ Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ



Տեղեկացրու՛ ընկերներիդ`