15/02/2017

Վահե Սամվելի Զաքարյան

Գյումրի 15.02.17 Banak.info
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն» :
Ծնվել է 1995թվ. քաղաք` Հրազդանում:2014թվ. ավարտել է Հրազդանի 10-րդ ավագ
դպրոցը:Ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ:Նույն տարում  զորակոչվել է Հայոց Բանակ ծառայության անցնելով` Հոկտեմբերյանում, 6-ամսյա ուսումնական փուլն ավարտելուց հետ, որպես տանկի նշանառու-օպերատոր տեղափոխվել է ԼՂՀ` Ջեբրաիլ:
Ծառայությունից երբեք չի դժգոհել,մեծ սիրով ու նվիրվածությամբ է արել ամեն ինչ:
Վահեն փոքր տարիքից զբաղվել է կարատեով, բազում հաղթանակներ ունի, մեդալներ ու նա հետագայում հաստատ այլ հարթակում ևս բարձր էր պահելու Հայի պատիվը: Բացի սպորտից Վահեն ինքն իրեն նկարում էր ու շատ գեղեցիկ:
Վահեին բնութագրում են որպես լուրջ, հավասարակշռված, նվիրված, բարի, ընկերասեր, որտեղ Վահեն լիներ էնտեղ ուրախություն էր միշտ: Ծնողները երկար ժամանակ բացակայել են Հայատանից։ Վահեն իր քույրերի հետ է մնացել ու դա նպաստել է, որ նա տարիքից շուտ հասունանա ու ընտանիքին թիկունք լինի:
Ապրիլ 2016...
Թշնամին գրոհել էր մի նպատակով, գրավել այն ինչ միշտ անհասանելի է նրա համար:Զորամասից տագնապով բարձրացան դիրքեր:Առաջադրանքներ ստանալով նրանց անձնակազմը խոցվում է մարտական խնդիր կատարելիս:
Նրանց տանկի անձնակազմի անդամներն էին` Վահե Զաքարյան,Նորայր Գասպարյան և Հայկ Գրիգորյանը:
Վահեի վերջին մեդալները հետմահու էին,ԼՂՀ և ՀՀ Նախագահների  կողմից «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով:
Հերոսի սխրանքին ի պատասխան հարազատ դպրոցում փառքի անկյուն է բացվել,
նրանց տան բակում էլ հուշաքար ու ցայտաղբյուր է տեղադրվել:Իսկ դպրոցի պատին մի տաղանդավոր տղա Վահեի ժպտացող նկարն է նկարել,որպեսզի բոլորը տեսնեն նրա վառ կերպարը:
ժպտերես, գեղեցիկ, կատակասեր ու մի առանձնահատուկ երիտասարդ էր Վահեն,ամեն տեղ հաղթող ու առաջ գնացող:
Նպատակներ ու ցանկություններ, որ կիսատ մնացին ու ընդատվեցին նոր կյանք մտնող տարիքում:
Հիշե'նք ու ճանաչե'նք նրանց, ում պարտական ենք, ում շնորհիվ մենք խաղաղ ենք: Հպարտ եմ ու երախտապարտ:  
Դու կաս ու ապրելու ես միշտ, քանի դեռ կանք մենք,Մեր Հերոս Եղբայր Վահե:
                                                     
                                                 


                                                 

                                                 
Նյութը պատրաստեց ՝ Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`