10/01/2017

Առյուծ տղերքը Բանակ են գնում / ֆոտոշարք/

Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Թումանյանի շրջանից, ՀՀ Զինված ուժեր պարտադիր ժամկետային ծառայության մեկնեց 19 երիտասարդ: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Ալավերդու համայնքապետ Կ. Փարեմուզյանը, Զինկոմ փոխգնդապետ Կ.Հովհաննիսյանը, մարզպետարանի ներկայացուցիչ Սասուն Խեչումյանը և այլք: Փոխգնդապետ Հովհաննիսյանը իր ելույթում նշեց.«Պահանջում և հրամայում եմ, քանի հոգով գնում եք, այդքան հոգով էլ բոլորդ վերադառանք ձեր օջախներ: Մաղթում եմ բարի ծառայություն»: Ալավերդու համայնքպետարանի կողմից նորակոչիկները ստացան առաջին անհրաժեշտության և հիգիենայի պարագաներ, իսկ ներկաներին ողջունեց Ալավերդու ժողգործիքների «Լազուր» համույթը:
Բոլորին մաղթում ենք բարի ծառայութուն:
Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան
Լուսանկարները՝ Դավիթ Ավագյանի



































Տեղեկացրու՛ ընկերներիդ`