10/01/2017

Պահանջում և հրամայում եմ, քանի հոգով գնում եք, այդքան էլ հետ վերադարձեք...

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Թումանյանի շրջանից, ՀՀ Զինված ուժեր պարտադիր ժամկետային ծառայության մեկնեց 19 երիտասարդ: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Ալավերդու համայնքապետ Կ. Փարեմուզյանը, Զինկոմ փոխգնդապետ Կ.Հովհաննիսյանը, մարզպետարանի ներկայացուցիչ Սասուն Խեչումյանը և այլք: Փոխգնդապետ Հովհաննիսյանը իր ելույթում նշեցՊահանջում և հրամայում եմ, քանի հոգով գնում եք, այդքան հոգով էլ բոլորդ վերադառանք ձեր օջախներ: Մաղթում եմ բարի ծառայություն»: Ալավերդու համայնքպետարանի կողմից նորակոչիկները ստացան առաջին անհրաժեշտության և հիգիենայի պարագաներ, իսկ ներկաներին ողջունեց Ալավերդու ժողգործիքների «Լազուր» համույթը:
Բոլորին մաղթում ենք բարի ծառայութուն:
Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան
Տեսանյութը՝ Դավիթ Ավագյանի
Տեսանյութը հասանելի է 1080HD որակով:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`