29/11/2016

Մահացել է ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Ասատրյանը


Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Ասատրյանը, ով ամռանը ծանր վիրավորում է ստացել, այսօր այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին Yerkir.am-ին  հայտնեց «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց նա:
Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նարեկը ապրիլյան պատերազմի մասնակից է, սակայն վիրավորում ստացել է ամռանը
Աղբյուրը՝ Yerkir.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`