29/11/2016

Ազատ Քաջիկի Սիմոնյան



Գյումրի 29.11.2016թվ. Banak.info Երբ հայրենիքը դժվարին ու պատերազմական իրավիճակում է, այդ ժամանակ ոտքի են կանգնում քաջերը, նրանք ովքեր տալիս են ամեն ինչ ու հավատարիմ մնում իրենց Երդմանը:
Ազատը մայրիկին երդվել էր վերադառնալ տուն, բայց նա նաև երդվել էր չխնայել կյանքը հանուն Հայրենիքի....
Ազատն ուզում էր դերասան դառնալ, որ բոլորը իրեն ճանաչեն, նրան ճանաչեցինք, բայց որպես ազգի նվիրյալ զավակ։
Ազատը 2015-թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում։ Ծնողներից գաղտնի 8 ամիս մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծում։


Ազատի վերջին գրառումը՝
«Կարոտ հոգիս տխուր է, սիրտս` ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղտում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքեր տունս չեք գտնի՝ այն շատ հեռու է այնտեղ՝ տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ, երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ.....Azat»:
Ազատը ապրիլի 16-ին պիտի արձակուրդ գար. վերջին խոսակցության ժամանակ ասել է, որ կարոտել է բոլորին....
Մարտական ընկերները պատմել են, որ նա միշտ բարձրունքից երգել է «Քեզ սիրում եմ ՄԱՄԱ» երգը:

Աղբյուր՝ Աշխարհազոր ՀԿ youtube-յան ալիք, Ա TV

Ազատի ամենասիրելի երգը նվիրվում է տիկին Վեհանուշին՝ Ազատի մայրիկին:



Ալվինա Հարությունյան 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`